Վրաստանը չի մասնակցել ու չի մասնակցի 3+3 ձևաչափին. Վրաստանի ԱԳՆ
Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին հարցազրույց է տվել Վրաստանի հանրային հեռուստաընկերությանը, որտեղ անդրադարձել է տարածաշրջանային գործընթացներին, խաղաղության հարցերին և 3+3 ձևաչափին։
Հարցին, թե ինչ է երկիրը մտածում տարածաշրջանային հարաբերությունների զարգացման մասին, և ինչ ձևաչափեր կարող է ներկայացնել Վրաստանը՝ գոնե եռակողմ կամ ավելի ընդլայնված հարաբերությունների համար, Իլյա Դարչիաշվիլին նշել է, որ Վրաստանը հստակ դիրքորոշում ունի 3+3 ձևաչափի վերաբերյալ, և երկիրը դա արտահայտել է, այն է՝ չի մասնակցել, չի մասնակցում այդ ձևաչափին և չի մասնակցելու ապագայում․
«Միևնույն ժամանակ, Վրաստանը երկկողմ ձևաչափով շատ լավ, բարեկամական հարաբերություններ և համագործակցություն ունի հարևան երկրների՝ Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ»։
15 Նոյեմբեր, 2023 15:54
523
Վրաստանը ԵՄ-ին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ՝ կապված Ֆրանսիայի ցույցերի հետ
12 Հոկտեմբեր, 2026 17:44
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09 Հոկտեմբեր, 2026 21:45
Արևմտյան երկրները Վրաստանը կդիտարկեին որպես բուֆերային գոտի, եթե չլինեին վրացական իշխանությունների գործողությունները. Կալաձե
05 Հոկտեմբեր, 2026 16:10