Մահացել է ՀՀ Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Գրիգորյանը
Խոր վշտով հայտնում ենք մեր գործընկերոջ, ՀՀ Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Գրիգորյանի անժամանակ մահվան մասին:
Սամվել Ռաֆիկի Գրիգորյանը ծնվել է 1958 թվականին Գյումրիում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գյումրու մասնճյուղը։ Երկար տարիներ աշխատել է Գյումրու տեքստիլ կոմբինատում, թղթակցել է Հանրային ռադիոյին, եղել է Ժուռնալիստների Միության անդամ։ 1996 թվականից մինչ օրս աշխատում էր Շիրակի մարզպետարանում։
Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Սամվել Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին: Հարգված, կենսախինդ ու բարի գործընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում։
Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:
29 Հոկտեմբեր, 2020 19:45
206
Սամվել Մարտիրոսյանը դարձավ ծանրամարտի ԵԱ բրոնզե մեդալակիր
14 Հոկտեմբեր, 2026 20:52
Երևի տնային կալանքի տակ երկար մնալուց հետո միայն կարող է մարդու մտքով անցնել երևանցիներին այսպիսի «շնորհավորանք» մատուցել․ Ազարյան
11 Հոկտեմբեր, 2026 13:44
Կարապետյանը կարող է անգամ ֆրանսերեն շանսոն երգել, սպասում եմ. Ռուբինյանը ներկայացրեց առաջարկները
09 Հոկտեմբեր, 2026 22:52
Սևանում ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Սուրեն Գրիգորյանը․ Կարեն Սարգսյան
01 Նոյեմբեր, 2026 17:12
Արամայիս Գրիգորյանը Լատվիայում քննարկել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները
30 Հոկտեմբեր, 2026 19:16
Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց
21 Հոկտեմբեր, 2026 18:11