Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վերջին օրերին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները Սյունիքի մարզում հայտնաբերել ու վարչական պատասխանատվության են ենթարկել օրինախախտ վարորդների, այդ թվում՝ պետական պաշտոնյաների: 

Ինչպես հայտնում է կայքը, պարեկները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության են ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին և Մեղրիի քաղաքապետ Բագրատ Զաքարյանին:

Նշվում է, որ մարզում նվազել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը, քչացել՝ մգեցված ապակիներով ավտոմեքենաների թիվը, բացի այդ՝ Սյունիքում 1 շաբաթ գործուղման է եղել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը:

1022