Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, բուք

Հանրապետության տարածքում նոյեմբերի 21-ին առանձին շրջաններում, 20-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, առանձին վայրերում՝ բուք։ Նոյեմբերի 22-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 4-7 մ/վ, 19-21-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։ Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում նաև բուք:
Երևան քաղաքում նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերն սպասվում է անձրև։ Նոյեմբերի 22-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ։
20 Նոյեմբեր, 2023 10:12
604