Ադրբեջանը մեղադրանքներ է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանին
Ռաշիդ Բեգլարյանին Ադրբեջանը մեղադրել է միջազգային իրավունքի խախտման, մարդկանց կտտանքների ենթարկելու, բռնի տեղահանման դրդելու, ապօրինի միգրացիա կազմակերպելու և ապօրինի զինված խմբավորում կազմավորելու համար: Ըստ Բաքվի շինծու մեղադրանքների՝ Ռաշիդ Բեգլարյանը մաս է կազմել մի խմբի, որի նպատակը իբր եղել է 1992 թվականին Խոջալուում 200 ադրբեջանցու սպանելը:
Ադրբեջանական իրավապահները բեմադրել են, թե Բեգլարյանը մանրամասներ է հաղորդում իբր կատարած հանցագործության մասին: Նաև հայտարարվել է, թե նույնականացվել են կտտանքների ենթարկվածները և գործով ճանաչվել տուժող: 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին Ադրբեջանի սահմանապահներն օգոստոսի 1-ին էին առևանգել Լաչինի շրջանից: Հայկական կողմը պարզաբանել էր, որ տղամարդը մոլորվել է:
20 Նոյեմբեր, 2023 23:42
784
Ֆրանսիայի կառավարությունում առաջիկա օրերին կարող են վերադասավորումներ լինել
03 Փետրվար, 2026 12:40
Լատիֆ Ջամալ Ռաշիդն Ամենայն հայոց հայրապետին հրավիրել է Իրաք
23 Նոյեմբեր, 2023 01:59
Բաքվի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանը կալանավորվել է
20 Նոյեմբեր, 2023 16:24
Դատախազությունը պահանջում է Գագիկ Բեգլարյանից բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը
24 Նոյեմբեր, 2025 15:49
Գագիկ Բեգլարյանի՝ փողերի լվացման գործը դատարանում է. պետությանը պատճառվել է 2 մլրդ 327 մլն դրամի վնաս
13 Մայիս, 2025 11:44
Դատարանի վճռով Սամվել Մայրապետյանից և Գ․ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ
05 Ապրիլ, 2024 14:50