Պատերազմից ի վեր առնվազն հինգ կամ վեց սպանության փորձ է եղել իմ դեմ․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական ռազմական գործողության սկզբից ի վեր ինքը վերապրել է առնվազն հինգ մահափորձ։ Այս մասին նա խոսել է The Sun-ին տված հարցազրույցում։
«Ես հստակ չգիտեմ, բայց կարծում եմ, որ եղել են առնվազն հինգ կամ վեց փորձ», - ասել է նա:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Ուկրաինան կօգտվի՞ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպանելու «շանսից», Զելենսկին պատասխանել է. «Սա պատերազմ է, և Ուկրաինան բոլոր իրավունքներն ունի պաշտպանելու իր հողը»:
21 Նոյեմբեր, 2023 19:50
260