ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Մինսկի գագաթնաժողովից հետո կայցելի Երևան։ Տեղեկությունը հայտնում է Բելառուսի արտգործնախարարությունը։
Ըստ հաղորդագրության` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Երևանին կփոխանցի ստորագրված որոշումները, որպեսզի ՀՀ–ն միանա դրանց։
Հիշեցնենք`ՀԱՊԿ գագաթնաժողովն ընթանում է այսօր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:
23 Նոյեմբեր, 2023 18:08
339