«ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների ԼՂ վերադարձի թեման տարբեր հարթակներում` այդ թվում եւ միջազգային, քննարկվում է:  Նաեւ ինքս քննարկումներ ունենալով ու վերլուծելով հասկանում եմ, որ այսօրվա դրությամբ այդ վերադարձը իրատեսական չէ»,- պատասխանելով քաղաքացու հարցին` ինչպե՞ս է վարչապետը պատկերացնում արցախահայերի ինտեգրացիան Ստեփանակերտում, ասաց Փաշինյանը:

Այնուհետեւ վարչապետը պարզաբանեց, թե ինչու վերադարձը իրատեսական չի համարում. «Սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված այն իրավիճակը, որը ԼՂ-ի մեր քույրերին ու եղբայրներին ստիպեց հեռանալ ԼՂ-ից, էթնիկ զտման այդ միջավայրն ու քաղաքականությունը չի փոխվել, եւ, հետեւաբար, եթե մարդկանց վերադարձը այսօր, այս պայմաններում իրատեսական լիներ, նրանք այնտեղից ընդհանրապես չէին հեռանա»:

«ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների իրենց ծննդավայր վերադառնալու հնարավորություն չլինելու դեպքում մեր քաղաքականությունն էր, որ նրանք մնան ՀՀ-ում եւ չարտագաղթեն ՀՀ-ից, սակայն բռնի տեղահանումից որոշ ժամանակ անց մենք տեսանք, որ ՀՀ-ից հեռացող քաղաքացիների մեծ հոսք կա։ Իհարկե, դա մեզ անհանգստացնում էր, բայց կռահում էինք, որ  մարդիկ ուղղակի երկար ժամանակ ճամփորդելու հնարավորություն չեն ունեցել, գուցե գնում են ՌԴ, Եվրոպա՝ այնտեղ գտնվող իրենց հարազատներին տեսացկելու»:

Վարչապետի խոսքով, որոշ ժամանակ անց արդեն տեսանելի էր հետհոսքը. Եվ, ըստ նրա, հիմա արդեն արձանագրվում է, որ շոշափելի արտագաղթային միտումներ ԼՂ-ից բռնի տեղահանվածների շրջանում չկան:

Այս առումով Փաշինյանն իր գոհունակությունը հայտնեց՝ նշելով`  ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները ըմբռնումով են մոտենում, որ այս իրավիճակւոմ մենք ամեն բան անում ենք, այսինքն՝ արձագանքում են հենց այդ քայլերով:

Մանրամասները տեսանյութում:

597