«ՀՀ-ում գործում է էլեկետրաէներգիայի մի քանի սանդղակային սակագին. դա կապված է էլեկտրաէներգիայի ծախսի ծավալների հետ: Շատ դեպքերում, արդյունաբերական ձեռնարկությունները, բիզնեսը եւ խոշոր սպառողները վճարում են ավելի շատ, քան կենցաղային մակարդակում էլեկտրաէներգիա սպառողները: Մենք նաեւ փորձում ենք պաշտպանել սոցիալապես խոցելի խմբերին, որպեսզի նրանց համար էլեկտրաէներգիայի սակագինը հնարավորինս ընդունելի լինի»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով բիզնես ունենալու դեպքում էլեկտրաէներգիայի բարձր սակագնի մասին ու խորհուրդ տվեց քաղաքացիներին ընտրել իր առաջարկած երկու տարբերակներից մեկը.

«Առաջինը`մենք ազատականացրինք էլեկտրաէներգիայի շուկան, որը չափազանց կարեւոր որոշում է: Ցանկացած էլեկտրաէներգիայի սպառող կարող է էլեկտրէներգիա գնել ոչ թե ուղիղ ՀԷՑ-ից, այլ կարող է գնել էլեկտրաէներգիա արտադրողից: Երկրորդը` արեւային էլեկտրակայաններն են շատ զարգանում եւ հիմա մարդիկ իրենց տանիքներում, գործարանների արտադրամասերում տեղադրում են այդ էլեկտրակայանները»:

Անդրադառնալով բանկային համակարգին եւ խոսելով բարձր տոկոսների մասին՝ նա ասաց. «Բանկը, որպեսզի փող հավաքի քաղաքացիներից, որ բաժանի այլ քաղաքացիների, պետք է քաղաքացիներին ավելի շատ տոկոս առաջարկի, որովհետեւ, եթե այդ տոկոսը շատ քիչ է, քաղաքացին փաստ չի, որ կտանի իր փողը բանկում կդնի: Եթե մենք բանկային համակարգի աշխատանքը ճիշտ պատկերացնենք, պրոցեսները մեզ համար ավելի հասկանալի կլինեն»:

Վարչապետը կարեւոր համարեց ընդգծել նաեւ, որ բանկային գործունեությանը կառավարությունը չի միջամտել 2018-ից հետո, որով ապահովվել է տնտեսական աճի ֆոնը: 

Մանրամասները` տեսանյութում:

 

458