Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին:

«5-րդ շարասյուն ասելով ի նկատի ունենք այն անձանց և շրջանակը, որի գործողություններում սեփական պետության և սեփական պետության վարած քաղաքականությունները իրենց առաջնայնությունները զիջում են այլ երկրների կողմից վարվող քաղաքականություններին: Դուք հարցնում եք՝ արդյոք բանակում ազատվել ենք 5-րդ շարասյունից: Ես կարող եմ ասել՝ այո, ըստ էության ես համարում եմ, որ այսօր բանակում ազատվել ենք 5-րդ շարասյունից»- ի պատասխան քաղաքացու  հարցին ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը, անդրադառնալով քաղաքացու 2-րդ հարցին, նշեց, որ այսօր մեր երկրում խորքային պետություն չկա: Այսօր ՀՀ-ն այն է, ինչ կա իր բոլոր թերություններով և առավելություններով: Պետական կառավարման համակարգը բավականին մեծ առաջընթաց ունի պետական պաշտոնյաների գիտակցության մեջ, սեփական պետականության ընկալումը բարձրագույն արժեք համարելու տեսակետից և սեփական պետության շահերը և քաղաքականությունները որևէ կերպ այլ պետությունների քաղաքականությունների նկատմամբ չնսեմացնելու տրամաբանությամբ:

554