Երևանում ընթացող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության մրցումային 4-րդ օրը կայացան 1/8 եզրափակիչ մենամարտերը: Հայաստանի չորս պատվիրակներից այդ փուլի արգելքը հաղթահարեցին երեքը:

Պատանիների Եվրոպայի չեմպիոն Տիգրան Հովսեփյանը 50 կգ քաշային կարգում 5:0 հաշվով հաղթեց Խորվաթիայի ներկայացուցիչ Մարիո Նակիչին և առաջինը մտավ քառորդ եզրափակիչ:

60 կգ քաշային կարգում իր երկրորդ հաղթանակը տոնեց Անդրանիկ Մարտիրոսյանը, որը վստահ հաղթեց լեհ Յան Յանուշևսկուն՝ 5:0։

Պայքարը կշարունակի նաև 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը, որը գերլարված մենամարտում 3:2 հաշվով պարտութ6յան մատնեց բելառուս Անատոլի Բարանովսկուն։

54 կգ քաշային կարգում Վահագն Գալստյանը պարտվեց ուզբեկ մրցակիցն և ավարտեց ելույթները:

Վաղը կկայանան 1/8 եզրափակիչ փուլի մյուս մչցամարտերը: Հայաստանից հանդես կգան 7 բռնցքամարտիկ:

1258