Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 30-ի նիստում որոշեց դադարեցնել կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Նվեր Բաղդասարի Սաղաթելյանին (ծնվ.՝ 15.06.2002 թ. Ջոնս Հոփքինս համալսարան) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Նվեր Սաղաթելյանը սահմանված ժամկետում համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը` հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ. չի ներկայացրել զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում, որոնք դրա մասին հայտնել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
Նույն հիմքով կառավարությունը որոշեց դադարեցնել նաեւ Գոռ Կարենի Նահապետյանին (ծնվ.՝ 08.09.2003 թ., բնակության վայրը` Կանադա, Բրիտանական Կոլումբիայի համալսարան, Կանադա) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը: