Երեկ նախարարությունում կազմակերպվել էր հանդիպում նոր դասագրքերի հեղինակների հետ: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նշեց, որ քննարկվել են դպրոցների, ուսուցիչների և տարբեր մասնագիտական շրջանակների կողմից։ Այս ուղղությամբ պլանավորված աշխատանքն այն է, որ կատարվելու են անհրաժեշտ լրամշակումները և երկրորդ կիսամյակից գրքերը հասանելի կլինեն էլեկտրոնային տարբերակներով:

«Ինչ վերաբերում է դաշտում հայտնված կարծիքներին, բազմիցս ասել եմ, որ մենք շատ ուշադիր ենք այդ դիտարկումների նկատմամբ: Օրն ու ժամը նշանակված է, եկող շաբաթ հանդիպում կլինի մասնագիտական շրջանակի այն ներկայացուցիչների հետ, որոնք թե հանրային, թե ոչ հանրային ձևով արտահայտել են իրենց դիտարկումները»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը նշեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար պետության կողմից նախատեսված վարձավճարները կատարվում են, շահառուների շրջանակը ընդլայնվելու է:

 

Մանրամասները՝ տեսանյութում

461