Պատմության դասագրքերը վերանայվում են․ այս մասին այսօր Ազգային ժողովում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարին այս մասով հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

«Վերջերս ՀՀ վարչապետը նույնպես նշել է, որ Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, ձախողել է պատմագրության դպրոց ստեղծելու հարցում՝ ըստ էության՝ արձանագրելով, որ հայ պատմագիտական միտքը մեզնում բացակայում է կամ կաղապարված է խորհրդային պատմագիտության մտքում։ Մեր պատմության դասագրքերը վերանայվելո՞ւ են»,- հարցրեց պատգամավորը:

Նախարարը, արձագանքելով նրան, նկատեց․ «Այո՛, փոխվում են, որովհետև փոխվել են չափորոշիչները։ Սեպտեմբերից դպրոցներում կլինեն նոր չափորոշիչները, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է ունենանք ամբողջովին նոր դասագրքեր, պատմությունը դրանց շարքում է։ Մենք հայեցակարգի փոփոխություն ունենք, որպեսզի մեր պետության շուրջ կառուցենք մեր կրթությունը»,- ասաց նա։

Անդրեասյանի խոսքով՝ պատմությունը առանցքային առարկաններից է, ուստի պետք է ունենանք որակյալ դասագրքեր։

1494