Բրյանսկում տեղի ունեցած հրաձգության ժամանակ հայ ուսուցչուհին իր մարմնով ծածկել է երեխաներին, ինչի հետևանքով վիրավորվել է։ 

Ականատեսները պատմել են նաև, որ առանց նրա գործողությունների կարող էին ավելի շատ զոհեր լինել։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել կենսաբանության ուսուցչուհու՝ Օֆելյա Մկրտչյանի դասաժամին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրյանսկում 8-րդ դասարանի աշակերտուհին կրակ է բացել համադասարանցիների վրա, իսկ հետո ինքնասպան եղել։

 

2144