Ռուսաստանում աշակերտուհին սպանել է դասընկերոջը և ինքնասպան եղել
14-ամյա Ալինան 5 կրակոց է արձակել դասընկերների ուղղությամբ․ աղջկան երկար ժամանակ ծաղրի էին ենթարկում դասարանում։
Բրյանսկի թիվ 5 գիմնազիայի սաներից մեկը՝ 14-ամյա Ալինան, սկսել է կրակել հենց դպրոցի շենքում։ Նախնական տվյալներով՝ աղջիկը դպրոց է բերել հոր ատրճանակը, որը զինվորական է և որսորդությամբ է զբաղվում։
Ալինայի թիրախը իր դասընկերներն են եղել։ Նա կենսաբանության դասի ժամանակ մտել է 8-րդ դասարան և կրակ բացել իր դասընկերների վրա:
Ալինան սպանել է մեկ դասընկերոջ և ինքնասպան եղել, երեք մարդ վիրավորվել է, հայտնում է ՆԳՆ-ն։ Այժմ նրանք հիվանդանոցում են, որտեղ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։ Տուժածներից մեկը՝ 14-ամյա Տիմոֆեյը, հրազենային վնասվածք է ստացել նախաբազկի և ծնկի հատվածում, նրա վիճակը գնահատվում է ծանր։
07 Դեկտեմբեր, 2023 15:44
1535
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան պատրաստ են վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները
15 Հունիս, 2026 11:58
Բոլորին անհրաժեշտ է Հորմուզի նեղուցի բացումը․ Կալաս
15 Հունիս, 2026 11:52
Կալանավորված անձանց թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով. Գալյան
15 Հունիս, 2026 11:49