Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել՝ ընդդեմ դպրոցներում հիջաբ կրելու արգելքին։

Հոկտեմբերին Ադրբեջանի կառավարությունն արգելել է ուսումնական հաստատություններում կրոնական հագուստ կրել․ կանոններին չենթարկվող աշակերտներին սկսել են թույլ չտալ մասնակցել դասերին։

Այս սահմանափակումները ներդրվել էին կառավարական փոփոխությունների շրջանակում, որոնք նպատակաուղղված էին «պետական ​​կրթական համակարգի աշխարհիկ բնույթի պահպանմանը»։

Ցույցի ընթացքում Բաքվում 37 մարդ է ձերբակալվել՝ հայտնել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Իրավապահ մարմինները քաղաքացիներին կոչ են արել պահպանել հասարակական կարգը։

Այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի իշխանությունները վերանայել են պետական ​​դպրոցների աշակերտների արտաքին տեսքին վերաբերող կանոնակարգերը։ Նոր կանոնների համաձայն՝ աշակերտներին արգելվում է կրել այնպիսի հագուստ, որը խախտում է համազգեստի ստանդարտը կամ չի համապատասխանում կրթական համակարգի աշխարհիկ բնույթին։

134