Գալշոյան փողոցում հոկտեմբերի 13-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հանրային տրանսպորտի կանգառներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով և բազմաթիվ բնակիչների կողմից բարձրացված խնդրին արձագանքելով՝ հոկտեմբերի 13-ից Գալշոյան փողոցում կկատարվեն համապատասխան միջոցառումներ։
Մասնավորապես՝ 19/1 հասցեի հարակից ճանապարհահատվածում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում՝ արհեստական անհարթության համադրմամբ՝ 1.14.1 գծանշմամբ, իսկ նույն հասցեի հարակից և հանդիպակաց ճանապարհահատվածներում կկազմակերպվեն հանրային տրանսպորտի կանգառի կետեր՝ համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշմամբ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից
12 Հոկտեմբեր, 2026 17:36
97