Ամերիկյան բանտից ռուսաստանցի կազատվի ամերիկացի դիվանագետի դիմաց․ Պեսկով

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից Մարկ Ֆոգելի ազատ արձակման դիմաց Ռուսաստան կվերադառնա Ռուսաստանի քաղաքացի, որը ներկայումս գտնվում է ամերիկյան բանտում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչպես նախկինում հայտնել էինք, աշխատանքներն ակտիվացել են համապատասխան գերատեսչությունների միջոցով, եղել են շփումներ, և այդ շփումների արդյունքը եղել է Ֆոգելի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից մեկի ազատ արձակումը, որը ներկայումս գտնվում է ԱՄՆ կալանավայրերում»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ ռուսաստանցուն ազատ կարձակեն «մոտ օրերս»։ Կրեմլի ներկայացուցիչը նրա անունը չի նշել։
12 Փետրվար, 2025 14:53
597
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրերի կնքմանը․ Պեսկով
24 Հուլիս, 2025 13:57
Մոսկվան և Բաքուն Ուկրաինայի հարցում տարակարծություն ունեն․ Պեսկով
22 Հուլիս, 2025 15:13
Չինաստանում հնարավոր է Պուտին-Թրամփ հանդիպում․ Պեսկով
21 Հուլիս, 2025 17:06
Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակմանը
22 Օգոստոս, 2025 13:22
ԱՄՆ-ում վայրէջքից առաջ ինքնաթիռի թևի մի մասը պոկվել է
21 Օգոստոս, 2025 22:16
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի երկու դատավորի և երկու դատախազի նկատմամբ
21 Օգոստոս, 2025 19:15
ԱՄՆ-ում սպանված դիվանագետները պատրաստվում էին նշանվել
22 Մայիս, 2025 13:24
Ռոբերտ Քոչարյանը և Վարդան Օսկանյանը հայտնել են ԱՄՆ դիվանագետներին, որ պատրաստ են խոչընդոտել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը․ Բաբաջանյան
09 Ապրիլ, 2025 18:13
ԵՀ-ն առաջարկել է դադարեցնել առանց վիզայի ռեժիմը վրացի պաշտոնյաների համար
20 Դեկտեմբեր, 2024 16:34