Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի Վաչե Մարգարյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի նախագահ:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 18-ի ԲԴԽ-55-Ո-104 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վաչե Մարգարյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- նշված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Նարեկ Գաբրիելյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 18-ի ԲԴԽ-55-Ո-103 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Նարեկ Գաբրիելյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասվում է հրամանագրում:

210