Խնդիրներ Arca համակարգում. «Արմենիան Քարդ»-ը հայտարարություն է տարածել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այս պահին ընկերության ինտերնետ կապուղիների հետ կապված առկա են որոշակի խնդիրներ, ինչի արդյունքում Ecommerce գործարքները անհասանելի են, իսկ ինտերնետ կապուղով աշխատող մնացած ծառայություններում նկատվում են որոշակի խնդիրներ։
«Թարմացումների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
25 Օգոստոս, 2025 17:32
225