Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր Մայիսյան բնակավայրում հետևել է Մայիսյանի դպրոցի կառուցման աշխատանքների մեկնարկային փուլին:  Այդ մասին տեղեկացնում են Ախուրյանի համայնքապետարանից։ 

Դպրոցը կառուցվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, արժեքը՝ 2 միլիարդ, 39 միլիոն 724 հազար դրամ է:  Նորակառույց դպրոցն ունենալու է բոլոր հարմարաությունները:

Համայնքի ղեկավարը շինհրապարակում շինարարի հետ քննարկել է գործընթացի մանրամասները, ընդգծել, որ համայնքի տիրույթում գտնվող բոլոր հարցերը կլուծվեն անխոչընդոտ:

Կարևորվել է աշխատանքների բաց, թափանցիկ, սահմանված կանոնններին համապատասխան լինելը, որ արդյունքում շահող կողմը լինի ՀՀ քաղաքացին:

 

192