Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ պատգամավոր Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Սկսնակ քաղաքական գործիչ, քաղաքական մտքի «գիգանտ» և համատեղությամբ «Տաշիր» ընկերության փոխնախագահ Նարեկ Կարապետյանը նորից խոսել է՝ այս անգամ հերթը հասավ դպրոցաշինությանը։

Եվ պատկերացրեք՝ պարզվում է, իբր վարչապետի՝ դպրոցներ այցից հետո սկսել է դանդաղել հիմնանորոգումների ընթացքը։

Ինչո՞ւ։

Որովհետև ըստ նորընտիր վերլուծաբանի հիմա շինարարները ստիպված են ավելի թանկ գնով գնել շինանյութ՝ որակ ապահովելու համար։ Այսինքն՝ կախիչ ամրացնելիս արդեն «գլխառադ» չես կարող անել։ Մեխը մեխ պիտի լինի, պատը՝ ուղիղ, իսկ ջեռուցումը՝ աշխատող։

Ու սա, վերլուծաբանը համարում է վատ բան,

որովհետև սահմանված չափորոշիչներով աշխատելը իր կարծիքով «սխալ ցուցում» է։

Հիմա մի պահ հիշենք՝ ինչ էր տեղի ունենում նախկինում։

Մրցույթները ձևական էին։ Հաղթում էին՝ «ում որ պետք էր»։

Տեխնիկական հսկողը արագ մտերմանում էր շինարարի հետ։ Խախտումնե՞ր։ Չէ, չէ՝ ինքն իր թշնամին չէր դառնա։ Ուներ իր «բաժինը»՝ լռելու դիմաց։ Ոչ մի ստուգում, ոչ մի ստանդարտ։ Բայց դե «արագ էր գործը գնում առաջ»։

Հիմա երբ պետությունն ասում է՝ «ոչ, այսուհետ պետք է իրականում կառուցել, ոչ թե ձևացնել», դա դառնում է սխալ։ Որովհետև փող գողանալը արդեն այդքան հեշտ չէ։

Ու էս մարդիկ փորձում են մեզ համոզել, որ չափորոշիչը խնդիր է։ Որ որակը խանգարում է աշխատանքին։

Դասագրքերում սա կարելի է բերել որպես օրինաչափ օրինակ՝ ինչպես է կեղծ հեղինակությունը փորձում ռեաբիլիտացնել հին համակարգը՝ ծածկվելով «անարդյունավետ կառավարում» պիտակով։

Հ.Գ. Ուղղակի մի բան հասկացեք. երբ մեխը սկսում է ամրացվել պատին, իսկ գիպսաստեղտը՝(гипсокартон) դրվել հարթ, սկսվում է խառնաշփոթ։ Որովհետև նախորդ մեխերը բոլորովին այլ տեղերում էին»։

279