Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 2-ին «Բլեդ ռազմավարական համաժողովի» շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետքարտուղար Մելիտա Գաբրիչի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Սլովենիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու կարևորել շփումների շարունակականության պահպանումն ու խորացումը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական, ներդրումային, գիտակրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները: Վահան Կոստանյանը բարձր է գնահատել Հայաստանում Սլովենիայի կողմից իրականացվող հումանիտար ծրագրերը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ այս համատեքստում կարևորելով ԵՄ անդամակցության սլովենական փորձի ուսումնասիրությունը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ Հայաստանի տեսլականը։

98