Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գեղամավան բնակավայրում իրականացվում է կենսական նշաակություն ունեցող սուբվենցիոն ծրագիր: Այս մասին հայտնել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից:

Ի թիվս Սևան համայնքում այս օրերին իրականացվող սուբվենցիոն մի շարք ենթածրագրերի, ընթացքի մեջ են նաև «Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի խորքային հորի կառուցում, խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցում, Ծովագյուղ բնակավայրի խմելու ջրի ցանցի վերակառուցման աշխատանքներ» ծրագրի 2 ենթածրագրերը:

Գեղամավան բնակավայրում իրականացվող սուբվենցիոն ենթածրագրի արդյունքում նախատեսվում է խմելու ջրի մատակարարվող չափաքանակի ավելացում, ինչի նպատակով կառուցվում է խորքային հոր:

Աշխատանքները ներառում են 3251 գծմ ջրագծի և խորքային հորի կառուցման բաղադրիչներ: Շինաշխատանքների ընթացքում կկառուցվի խորքային հորի սանիտարական գոտու ցանկապատ:

Ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի կանխել ջրի առկա կորսուստները, վերակառուցել ներհամայնքային ջրագծերը, ինչպես նաև վերակառուցել ՕԿՋ-ից մինչև բնակավայրի մի քանի փողոցներ տանող ջրագծերը, որոնց վրա նախատեսվում է նաև դիտահորի կառուցում:

Ենթածրագրի պայմանագրային արժեքը 37.770.000 ՀՀ դրամ է, որից 25 տոկոսը՝ համայնքային ներդրում:

Կենսական նշանակություն ունեցող այս ենթածրագրի շնորհիվ հնարավոր կլինի լուծել բնակավայրում տասնամյակներով առկա առաջնահերթություն ներկայացնող խնդիրը, որը նպաստելու է բնակիչների կյանքի որակի և կենցաղավարության բարելավմանը:

Տեղեկացնենք, որ սուբվենցիոն այս ծրագրի մյուս ենթածրագրով այս օրերին իրականացվում են նաև Ծովագյուղ բնակավայրի խմելու ջրի ցանցի վերակառուցման աշխատանքները:

116