Երևանի պարեկները երիտասարդի մոտ ատրճանակ են հայտնաբերել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները սեպտեմբերի 1-ին Տիգրան Մեծի պողոտայից սառը զենք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել, իր կողմից վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխել Էջմիածնի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ. ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Կազմված փաստաղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
02 Սեպտեմբեր, 2025 18:04
204