
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ռուս և ուկրաինացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ շփումներից հետո հայտարարել է, որ նրանք պատրաստ չեն հանդիպմանը: Նա այս հայտարարությունն արել է Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից վերադառնալուց հետո:
Էրդողանը նշել է, որ գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի հետ հանդիպման ժամանակ նրանք քննարկել են հակամարտությունը «արդար խաղաղությամբ» ավարտելու ուղիները: Թուրք առաջնորդը շեշտել է, որ Անկարան կողմ է բանակցային կարգավորմանը:
«Բանակցությունների մակարդակի աստիճանական բարձրացումը մեր ցանկալի ուղին է: Անհրաժեշտ է խաղաղության հույսը վերածել լուծմանը միտված և կոնկրետ արդյունքների: Դրա համար մենք պետք է այս հարցը լուծենք ղեկավարության մակարդակով»,- ասել է Էրդողանը: