Ամիրյան փողոցում ավտոմեքենա է պայթել, ինչի հետևանքով հարակից 3 մեքենաները վնասվել են

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի Ամիրյան փողոցում ավտոմեքենա է պայթել, ինչի հետևանքով հարակից 3 մեքենաները և մեկ հասարակական տրանսպորտ վնասվել են։
Պայթյունը տեղի է ունեցել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում։
1 անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, վնասվել են տրանսպորտային միջոցներ։ Հանգամանքները պարզվում են։
02 Սեպտեմբեր, 2025 15:44
126