Կասեցվել է Տաշիր քաղաքում գործող պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Դումիկյան եղբայրներ» ՍՊ ընկերությանը պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ, քաղաք Տաշիր, Երևանյան փողոց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
- արտադրամասերը սարքավորված չեն եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
- չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներ,
- հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղները պատրաստված չեն եղել այնպես, որպեսզի կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, դռները հարթ չեն եղել,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, արձանագրված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:
08 Հունիս, 2026 18:48
86
Տաշիրում խմած քաղաքացին ընտրատեղամասում խուլիգանություն է կատարել, միջամտել պաշտոնատար անձի գործունեությանը
08 Հունիս, 2026 18:26
«Բարերար», ով ամեն վայրկյան մտածում է` ինչպես թալանել Հայաստանը. bagramyan26-ը` Տաշիր Սամոյի ընտանիքի հարկերից խուսափելու դեպքի մասին
06 Հունիս, 2026 22:00
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
05 Հունիս, 2026 15:50
Հայաստանում կստեղծվի կիսահաղորդիչների ռազմավարական կենտրոն՝ ապահովելով առնվազն 300 նոր աշխատատեղ
21 Մայիս, 2026 11:32
ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվել է Արհեստների միջազգային փառատոնը
17 Մայիս, 2026 13:55
Գյումրի քաղաքում այրվել է ավտոմեքենա
01 Մայիս, 2026 20:30
Գավառի Արծվաքար թաղամասում մտել ենք պանիր գնելու․ վարչապետ․ տեսանյութ
21 Մարտ, 2026 14:49
Կասեցվել է «Գոլդեն Գոութ» ընկերության պանրի արտադրամասի գործունեությունը
19 Օգոստոս, 2025 11:01
Կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
21 Հուլիս, 2025 11:59