Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հունիսի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Աշտարակի Աղձք բնակավայրի բնակիչ, 50-ամյա Գևորգ Մկրտչյանը, գնալով գյուղին հարակից մոտ 1,5 կմ հեռավորության վրա գտնվող դաշտ, հայտնաբերել է իրեն պատկանող 7 կթու կովերին, 6 ցուլիկին և մեկ երինջին՝ սատկած։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գյուղացիները չեն բացառում անասուններին միտումնավոր թունավորած լինելու վարկածը:

598