Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին աշխարհի առաջնության J խմբի մեկնարկային խաղում՝ Ալժիրի դարպասը խփած առաջին գոլից հետո, չի զսպել արցունքները։
Խաղից հետո աստղային հարձակվողը հայտարարել է, որ իր հուզմունքը կապված չէ սպորտի հետ, սակայն հրաժարվել է այլ մանրամասներ բարձրաձայնել։
Լեոյի հույզերն իրականում կապված են նրա հոր հետ. Խորխե Մեսսին առողջական լուրջ խնդիրներ ունի, և այս շաբաթ նրա վիճակը վատթարացել է, հաղորդում է The Touchline-ը՝ հղում անելով լրագրող Էդուարդո Ֆայնմանին։
Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը 3-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ալժիրի ընտրանու նկատմամբ։ Մունդիալում «Ալբիսելեստեն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 22-ին՝ ուժերը չափելով Ավստրիայի հավաքականի հետ։
Աղբյուրը՝ armsport.am