Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շարունակում է ներկայացնել կանանց նկատմամբ բռնության դեպքերն ու կոչ անում չհանդուրժել, պայքարել ընտանիքներում տիրող ֆիզիկական, հոգեբանական, սեռական և ֆինանսական բռնության դեմ:

Աննա Հակոբյանը հայտնել է, որ իր սկսած արշավի մեկնարկից ի վեր բռնության դեպքերի մասին բազմաթիվ նամակներ է ստանում: Նա ներկայացրել է Վանաձորի մի բնակչուհուց ստացած նամակը, որում կինը պատմել է, որ տարիներ շարունակ ենթարկվել է ամուսնու կողմից բռնության, բաժանվել, որից հետո կրկին ամուսինը դիմել է բռնության, ոստիկանության կողմից 2 անգամ տղամարդու նկատմամբ սահմանվել է զսպման միջոց, որոնք վերջինս խախտել է և ամիսներ առաջ կնոջը ծեծի ենթարկել երկաթե ձողով:

Կնոջ պատմության համաձայն, ինքն ունեցել է բազմաթիվ վնասվածքներ, եղել Վանաձորի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, ենթարկվել վիրահատությունների, սակայն վստահ չէ, որ ամուսնու կողմից բռնության դեպքերը չեն շարունակվելու:

Այս կնոջ օրինակով Աննա Հակոբյանը հայտնել է, որ նմանատիպ դեպքերը բազմաթիվ են, դրանց մասին պետք է բարձրաձայնել ու սկսել պայքարը, չհանդուրժել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

226