Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նյեմբերի 8-ին Վաղարշապատ բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել 2.5 տարեկան տղա երեխա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկներն ահազանգով մեկնել են Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակավայրերից մեկը, որտեղ անգիտակից վիճակում հայտնաբերել են 2.5 տարեկան Ռոբերտ Ե-ին։

Բժիշկները կարողացել են երեխայի սրտի կանգը վերականգնել, ապա տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ տեղի բժիշկների հաջողվել է կատարված միջամտության շնորհիվ երեխայի առողջական վիճակը կայունացնել։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ երեխան ընկել է կեղտոտ ջրով հորը և ջրահեղձվել։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին, որտեղ փաստաթղթեր են կազմվել և փոխանցվել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

179