Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն մի քանի ամիս շարունակ գաղտնի քննարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զանգահարելու գաղափարը՝ նախքան որոշում կայացնելը։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։

Պարբերականի տեղեկություններով՝ Ստուբն ու Ստյորեն կարծում էին, որ չեն կարող թույլ տալ, որպեսզի Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն վարեն միայն ԱՄՆ ներկայացուցիչները։ Այդ պատճառով նրանք որոշել են վերականգնել միջազգային շփումները՝ Աբու Դաբիում նախատեսված նոր բանակցությունների նախաշեմին։

Նշվում է, որ կայացած հեռախոսազրույցը պառակտում է առաջացրել անդրատլանտյան դաշինքում, իսկ Ստուբն ու Ստյորեն քննադատության են արժանացել եվրոպական առաջնորդների և բարձրաստիճան դիվանագետների կողմից։ Նրանցից ոմանք կարծիք են հայտնել, որ երկու առաջնորդները պատշաճ կերպով չեն համակարգել իրենց գործողությունները դաշնակիցների հետ։

Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին՝ նրանց նախաձեռնությամբ։

 

64