
Ռուսաստանաբնակ հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Ասատրյանը անդրադարձել է «Նյուզ Մեդիա» ընկերության ղեկավար Արամ Գաբրիելյանովի՝ ՀՀ մուտքի արգելքին։
Նա շեշտել է, որ մի քանի տարի է, ինչ Գաբրիելյանովը ստեր է տարածում Հայաստանի գործող իշխանությունների մասին։ «Այս սուտը նա տարածում է, իմ կարծիքով, ոչ անմեղ պատճառներով, այլ ստանում է որոշակի բոնուս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի և իր շրջապատի կողմից։
Ինչ վերաբերում է արգելքին, ապա այս որոշումը վաղուց է ընդունվել, և նա շատ լավ գիտեր, որ իր մուտքը Հայաստան արգելված է։ Բայց նա հասկացել էր, որ իրեն վաղուց մոռացել են, ոչ մեկը չի հիշում։ Ահա նա գտավ շատ լավ PR պատճառ` գնեց երկկողմանի էժան բիզնես կլասի 100 դոլարանոց տոմս և նրան թույլ չտվեցին գալ։ Հիմա մեդիակառույցների ամբողջ հատվածը գրում է՝ տեսեք, Գաբրիելյանովին թույլ չեն տվել գալ։ Ծերուկ, դու գիտես, որ քեզ չեն թողնելու, ինչ էժանագին PR է»,- շեշտել է Ասատրյանը։