Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Անկարայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթնաժողովում առաջարկել է Ռուսաստանին հրավիրել միանալու «ԹՊԿ+» ձևաչափին կամ կազմակերպությունում նրան դիտորդի կարգավիճակ տրամադրել։

«Մեր կազմակերպության հեղինակությունը բարձրացնելու նպատակով ճիշտ և արդարացի որոշում կլիներ դրականորեն արձագանքել Ռուսաստանի մտադրությանը և առաջարկել նրան միանալ այս ձևաչափին կամ մասնակցել ԹՊԿ-ի գործունեությանը՝ որպես դիտորդ»,– ասել է Տոկաևը։

Ղազախստանի նախագահը նշել է, որ Ռուսաստանը, լինելով խոշոր տերություն, դարեր շարունակ սերտ կապեր է պահպանել թյուրքական աշխարհի հետ։

Հայտարարությունը հնչել է ԹՊԿ 13-րդ գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին Անկարայում։

 

88