Կյանքից հեռացել է բեմադրիչ և դերասան Ալեքսանդր Քոչարյանը։
Ալեքսանդր Քոչարյանը ծնվել է 1938թ. օգոստոսի 14-ին, Երևանում: 1955-58թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում, 1962-70թթ` ասպիրանտուրայում: Շուրջ 5 տարի աշխատել է Կապանի շրջանային թատրոնում` որպես դերասան, որտեղ խաղացել է ավելի քան 20 գլխավոր և երկրորդական դերեր: 1971-86թթ եղել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերական ֆակուլտետի դեկանը, 1986-96թթ` ուսումնագիտական գծով պրոռեկտորը: 1992թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում (1992թ-ից` պրոֆեսոր): 1998թ-ից եղել է ինստիտուտի մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի և մշակութաբանության ամբիոնի վարիչը:Երար տարիներ ԵԹԿՊ ի դերասանական ամբիոնի վարիչը ։ Բեմադրել է Գի Արեկասիս «Եկվորը Ռանգունից», Ալեքսանդր Դյումա-որդու «Լրտեսի հետքերով», Ժ.Մարիելի «Թանկագին սեր» և այլ ներկայացումներ Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային, օպերետայի, Ստեփանակերտի և այլ թատրոններում: Ստացել է արվեստագիտության թեկնածուի աստիճան, ռեժիսուրայի ամբիոնի դոցենտի կոչում: Հայաստանի թատերական գործիչների միության և նախագահության անդամ է: