ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ է առաջադրել ռեժիսոր, դերասան, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանին: 

«Ես միշտ ինչ-որ բան արգելելու դեմ եմ։ Պիտի կարողանանք ստեղծել հնարավորություններ մարդկանց համար, ովքեր կարող են բովանդակություն առաջարկել մեր ժողովրդին»,- ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով, հայկական սերիալները նայելիս կարելի է մտածել, որ մեր ժողովուրդն ունի 3 հույզ՝ մուննաթ, ագրեսիա ու վախ։ 

«Եթե հացթուխն այնպես հաց թխի, ինչպես սերիալներում խաղում են դերասանները՝ հացը կտան գլխին։ Դերասանի աշխատանք չկա, սցենարիստի աշխատանք չկա, ռեժիսորի աշխատանք չկա. ես ինքս դերասան եմ եւ լավ գիտեմ իմ մասնագիտությունը։ Լուսավորողի աշխատանք էլ չկա, որովհետեւ չունենք ինստիտուտ, որ մարդը գնա լույս դնել սովորի»,- ընդգծեց նախկին պատգամավորը։ 

Ավելի վաղ, Արթուր Մանուկյանն ասել էր, որ մանկական հաղորդումներ չունենք, երիտասարդների համար միայն գռեհիկ հաղորդումներ ունենք եւ մենք դրանով սերունդներ ենք կորցնում։

2195