Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ դեկտեմբերի 13-ի 1650-Ա հրամանով հաստատել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագիր/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2) հունվարի 25-ին, 30-ին, հունվարի 31-ին: Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ:
20 Դեկտեմբեր, 2023 17:21
583
ԿԳՄՍՆ-ն հայտարարում է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող կազմակերպությունների մրցույթ
25 Հոկտեմբեր, 2024 18:25
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
28 Մարտ, 2024 14:29
Երկարաձգվել է նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման համար հասարակական տարածք ապահովելու ժամկետը
29 Դեկտեմբեր, 2023 16:26