
Կառավարությունը հաստատեց Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած՝ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման միջոցառումը հաստատելու մասին որոշման նախագիծը:
Նախագիծը ներկայացնող աշխատանքի և սոոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ տասնյակ ընտանիքներում ծնվել են երեխաներ և նրանց խնամքը արդյունավետ պատշաճ կազմակերպելու նպատակով այս նախագծով առաջարկում են հնարավորությոն տալ դա կազմակարպելդայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությունների միջոցով:
«Նախատեսում ենք 104 հազար դրամի ասհմաններում նախատեսել աջակցություն: Այս նախագծով հնարավորություն ենք տալիս մինչև երեխակի երեք տարին լրանալը կամզակարեպել խնամքը»,-ասաց նա:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց որ 2021թվականից զոհված զինծառայողների ընտանիքներում ունենք արդեն 54 երեխա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց հնարավորություն տալ այս ծրագրից օգտվել նույն հասցեում հաշվառված անձանց, որը նախագծով սահմանափակվում էր:
«Մենք ընտանիքի անդամի աշխատանքը չենք գնահատում, մեր մտածողությունն է, որ եթե մեկը քո բարեկամն է ինքը կարող է ձրի աշխատի: Այ ասմում ենք որ մենք այս ինչ կառավարություն ենք, այսպիսի որոշում կայացրեցինք, որ մեր երիտասարդ մայրիկները գնան այդ ծառայությունից օգտվեն, այսքան գոյւմար տվեցինք, որ դայակ վարձեն, հետո գնում ենք մարզային հանդիպման, հարցնում ենք, օգտվում եք այդ ծառայությունուից, ասում են չէ, ասում ենք ինչի, ասում են՝ դե որովհետև մեր բարեկամը, հարևանը, գյուղացին չի կարա, պետքա դայակի բոյը լինի 1.90, քաշը այսքան, և հանրապետություն այդ տենց մարդ չկա, որ դրանից օգտվի»,-ասաց նա և նշեց, որ կառավարության որոշումները մարդկանց կյանքը լավացնելու համար է և չպետք է մոռանալ շահառույին: