Դեկտեմբերի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Արարատ գյուղի Գրիբայեդով փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Գրիգոր Օ․-ի վարած Ford մակնիշի  և 53-ամյա Սենիկ Ս․-ի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Սենիկ Ս․-ն, նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ 38-ամյա Ֆլորա Օ․-ն, 14-ամյա Գոռ Օ․-ն, 6-ամյա Դավիթ Օ․-ն, 16-ամյա Անահիտ Հ․-ն, 7-ամյա Սպարտակ Հ․-ն և 14-ամյա Անի Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդներից Գրիգոր Օ․-ն աշխատում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ում, իսկ КамАЗ-ի վարորդ Սենիկ Ս․-ն աշխատում «Արարատ Ճանշին» ՍՊԸ-ում։ 

793