«Մեդուզա» պարբերականը պատմել է Լեռնային Ղարաբաղում ճարտարապետական հուշարձանների ոչնչացման մասին Ադրբեջանի ագրեսիայից եւ նրա տարածքի հետագա օկուպացումից հետո։

Պարբերականը, մասնավորապես, գրել է, որ Արցախի դեմ սեպտեմբերի 19-ի զինված ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը սկսել է գնդակոծել նրա ողջ տարածքը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ Չնայած քաղաքի վրա գրոհից հետո տեղեկատվական գործակալությունները հրապարակել են լուսանկարներ եւ տեսանյութեր վնասված բնակելի տներով, ՄԱԿ ներկայացուցիչները, որոնք այստեղ են եկել երկու շաբաթ անց, հայտարարել են, որ Ստեփանակերտում ոչ մի նշանակալի ավերածություն չեն տեսել։ Գրոհի հետեւանքով Արցախից հեռացել է գրեթե ողջ հայ բնակչությունը։

Շուտով նոր տեղեկություններ հայտնվեցին կորուստների մասին։ Ամերիկացի հնագետների հիմնած Caucasus Heritage Team (CHW) կազմակերպությունը, որը հետեւում է հուշարձանների վիճակին արբանյակային լուսանկարներով եւ այլ բաց տվյալներով, նշում է, որ 2023թ աշնանը շարունակվել են հայկական գերեզմանոցների փլուզումները. 2020-ից ի վեր Ղարաբաղի տարածքում տուժել են դրանցից վեցը։ Հայկական գերեզմանոցի վերջին վնասումը նկատել են Շուշի քաղաքում։

Բացի այդ, Շուշիում շինարարության ժամանակ վնասել են 1838թ. կառուցված Մեղրեցոց Սուրբ Տիրամոր եկեղեցու ավերակները։ Նոյեմբերի 3-ի արբանյակային լուսանկարում երեւում է, որ շենքի հիմքը տեղաշարժել են, հավանաբար, ծանր տեխնիկայի օգնությամբ, իսկ տեղանքը «վերածել աղբանոցի»։

3377