Դիվերսիոն խումբը շարժվել է թեթեւ զրահամեքենաներով և փորձել է ներթափանցել Շուշի քաղաք։ Հոկտեմբերի 31-ին Շուշիի մոտ ոչնչացված դիվերսիոն խումբը հատուկ նշանակության ջոկատ էր։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Սուրեն Սարումյանը։
«Դա հատուկ նշանակության ջոկատ էր: Դիվերսիոն խումբը շարժվում էր թեթեւ զրահամեքենաներով և փորձում էր ներթափանցել Շուշի քաղաք», - ասել է Սարումյանը։
Նշվում է, որ ավելի վաղ ՊԲ–ն հայտնել էր, որ հոկտեմբերի 31–ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում` դեպի Շուշի, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ՝ հետ են շպրտվել։
Շարունակությունը սկզբնղաբյուր կայքում: