Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարարը երկրի ամենաերիտասարդ ԱԳ նախարարն է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է կառավարության նոր կազմը:
ԱԳ նախարար է նշանակվել Ստեֆան Սեժուրնեն, որը Մակրոնի կուսակցության նախագահն է։ Նա քաղաքացիական ամուսնության մեջ է եղել նորանշանակ վարչապետ Գաբրիել Ատտալի հետ, որոնց հարաբերությունները, սակայն, ավարտվել են 2023թ.:
Ի դեպ, 38-ամյա Ստեֆան Սեժուրնեն արտաքին գործերի ամենաերիտասարդ նախարարն է:
«Ես գնահատում եմ ինձ արված պատիվը: Ես կցանկանայի մեր երկրի եզակի ձայնը հասցնել աշխարհին»,- գրել է Սեժուրնեն X-ի իր միկրոբլոգում:
12 Հունվար, 2024 19:15
635