Արձանագրվել է ՀՀ-ԱՄԷ տնտեսական հարաբերությունների ինտենսիվ զարգացումը
Հունվարի 16-ին ընդունել եմ Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պատվիրակությանը՝ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմի գլխավորությամբ:
Գոհունակությամբ արձանագրել ենք ՀՀ-ԱՄԷ տնտեսական հարաբերությունների ինտենսիվ զարգացումը, որի շրջանակներում 2023թ.-ի առևտրաշրջանառությունը հասել է 2,8 մլրդ դոլարի` արձանագրելով 185 տոկոս աճ՝ 2022թ.-ի համեմատ: Քննարկել ենք նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շրջանակներում համագործակցության հնարավորությունները:
Ա.Ռ Ալ-Նուայիմին աջակցություն է հայտնել ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչի շրջանակներում քննարկել ենք տարածաշրջանային համագործակցությունը:
16 Հունվար, 2024 21:27
529
ԱՄԷ դեսպանի հետ քննարկվել են տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր
07 Հունիս, 2024 20:14
Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանը վերաբերող հարցեր
07 Սեպտեմբեր, 2023 19:39
Ֆինանսների նախարարն ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական հարաբերությունները
04 Օգոստոս, 2023 18:07