«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ համաձայնություններում։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Վկայակոչելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը՝ Լավրովը շեշտել է, որ համաձայնագրում, որով կանգնեցվել է պատերազմը, ասվում է, որ կապաշրջափակվեն բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը և որ Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև, իսկ վերահսկողություն իրականացնում են Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինները։
Լավրովն ընդգծել է՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքում կապերի և երթուղիների ապաշրջափակման դեպքում երկրները լիակատար ձևով կպահպանեն իրենց ինքնիշխանությունը։