Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը Լևոն Քոչարյանին քաղաքական դեմք չի համարում: Ըստ նրա՝ նա ընդամենը քաղաքական գերեզմանոցում հայտնված Ռոբերտ Քոչարյանի որդին է:

«Լևոն Քոչարյանն առհասարակ քաղաքական ֆիգուր չէ ինձ համար, և այդ կեղծ միջավայրը, որ փորձում են ստեղծել նրա անձի շուրջ, չի կարող հաջողությամբ պսակվել: Անգամ եթե նա շատ լավ մարդ է, իր ամենամեծ թերությունը Ռոբերտ Քոչարյանի որդի լինելն է, դրանով նա արդեն դատապարտված է ձախողման»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Մկրտչյանն այն համոզմանն է, որ Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Քոչարյանին պետք է տրվի քաղաքական ու իրավական գնահատական՝ գործի դնելով պողպատե մանդատը:

«Մարդը, ում հայրը ծակ շալվարով եկել է Երևան և պաշտոնավարումն ավարտել մի քանի միլիարդ դոլար հարստությամբ, խորհրդարանում չպիտի լիներ: Եթե որպես ընդդիմություն ինչ-որ բան է ցանկանում առաջարկել, թող հանդես գա առաջարկություններով, ոչ թե մատ թափ տա: Այդ առաջարկը որպես այդպիսին մենք չենք տեսնում, ընդդիմությունը որպես այդպիսին կառուցողական չէ, անգամ ՀՀ-ի համար կրիտիկական կարևորություն ունեցող հարցերում, ինչպիսին են արտաքին ագրեսիայի վտանգը, Ադրբեջանի քայլերը և պահանջները ՀՀ-ից»,- ասում է զրուցակիցը:

Նրա կարծիքով՝ խորհրդարանական ընդդիմությունը հետպատերազմյա հույզերի վրա է ստացել պատգամավորական մանդատ. «Մի քանի անգամ ձախողված փորձեր են ունեցել փողոցային գործողությունների միջոցով իշխանություն փոխելու և ցույց են տվել, որ 220-230 հազար քաղաքացի իրենց ձայն է տվել, բայց այդ քաղաքացիների կեսն անգամ պատրաստ չէ դուրս գալ հրապարակ՝ իրենց կողքը կանգնելու»:

Հարություն Մկրտչյանի խոսքով՝ պետք է կազմակերպվեն արտահերթ ընտրությունների և ընդդիմության ուղարկել այնտեղ, որտեղ նրանք իրականում պետք է լինեն:

1522