65-ամյա տղամարդը Կիևյան կամրջից ցած է նետվել
Այսօր՝ հունվարի 23-ին, հերթական ինքնասպանությունն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել իրավապահները:
Ոստիկանությունն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 65-ամյա Խաչատուր Խ.-ն է, որն ըստ նախնական տեղեկությունների՝ կամրջից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով:
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
23 Հունվար, 2024 19:08
545
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
30 Ապրիլ, 2024 17:47
Կիևյան կամուրջը փակ կլինի
30 Նոյեմբեր, 2022 17:05
Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին. կան վիրավnրներ
16 Օգոստոս, 2026 23:26
Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին
15 Օգոստոս, 2026 15:19
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
27 Հունիս, 2026 13:48