Մուսուլման կանանց և բուժաշխատողների նման հագնված իսրայելցի զինվnրները ներթափանցել են Արևմտյան ափի հիվանդանոց
Մոտ տասը իսրայելցի զինվորներ՝ դիմակավորված պաղեստինցիների և բժշկական անձնակազմի հանդերձանքով, ներթափանցել են Հորդանանի Արևմտյան ափի Իբն Սինայի հիվանդանոց և սպանել երեք վիրավոր պաղեստինցի ապստամբների։
Պաղեստինի առողջապահության նախարար Մեյ ալ Քեյլը կոչ է անում միջազգային հանրությանը վերջ դնել իսրայելական բանակի հանցագործություններին պաղեստինյան բնակչության և բուժհաստատությունների դեմ Գազայի հատվածում ու գրավյալ Արևմտյան ափին և ապահովել բժշկական կենտրոնների ու նրանց անձնակազմի անհրաժեշտ պաշտպանությունը։
Իսրայելի իշխանությունները հաստատել են այս գործողությունը, իսկ Իսրայելի ոստիկանության նախարարը տեսանյութը տարածել է սոցիալական ցանցերում:
30 Հունվար, 2024 18:11
282