«Սահմանադրական իրավակարգավորումների քննարկումները դեռ սկսված չեն». փոխնախարար
Արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը հայտարարել է, թե նոր սահմանադրության ընդունման հարցով կոնկրետ իրավակարգավորումների հետ կապված քննարկումներ դեռ չեն սկսվել․
«Դեռևս հստակ ժամկետ սահմանված չէ: Նույնիսկ դեռ քննարկումները սկսված չեն՝ կոնկրետ իրավակարգավորումների հետ կապված: Ուստի, այս պահին ժամկետների մասին խոսելը նույնպես արդի չէ»,- ասել է նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե փորձ է արվում սահմանադրությունից հանել անկախության հռչակագրին արված հղումը։ Նա շեշտել է, որ նոր սահմանադրության ընդունման հարթությունում որևէ քննարկում չի եղել։
Փոխնախարարը միայն նշել է, որ լեգիտիմ և ճիշտ սահմանադրությունը երկրի իրավական հիմքն է և, ընդհանրապես, մրցունակության կարևոր բաղադրիչներից մեկը:
01 Փետրվար, 2024 18:43
639
Ժողովուրդն է որոշելու՝ այդ տեքստը Սահմանադրություն դառնա, թե ոչ, ոչ թե կառավարությունը․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
26 Մարտ, 2026 13:37
Սահմանադրության փոփոխության հարց չենք բանակցել. Միրզոյան
23 Մարտ, 2026 12:37
Առաջիկայում կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը․ Գալյան (տեսանյութ)
02 Մարտ, 2026 13:25